National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.01.2022
ԱԺ քննիչ հանձնաժողովում մանրամասներ են ներկայացրել նախկին նախարարներ
1 / 16

Հունվարի 13-ին Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, որին ներկա են եղել  պատգամավորներ ԱԺ բոլոր քաղաքական  ուժերից:

Հանձնաժողովականները  քննարկել ու լսել են  երկու գերատեսչությունների նախկին ղեկավարների  պարզաբանումները 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած  «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքից ստացված միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ:

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հանրային կառավարման ոլորտում կարեւորել է թափանցիկությունն  ու փաստել, որ ծախսերի, իրականացված ծրագրերի վերաբերյալ մտահոգություններն անհիմն են: Գերատեսչության նախկին ղեկավարը հավաստիացրել է, որ չի եղել որեւէ գործընթաց, որն իրականացվել է ՀՀ-ի տվյալ իրավիճակին հակընդդեմ: Արսեն Թորոսյանը շեշտել է, որ այդ ժամանակ իր գործառույթները հիմնականում եղել են ծրագրերի համակարգման տիրույթում: Եղել են նաեւ հստակ գործընթացներ, որոնք կատարվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցներով: Ռազմական դրության ժամանակ նախարարությունն աշխատել  է  երկու ուղղությամբ՝ պատերազմում վիրավորված զինծառայողների, քաղաքացիական անձանց բուժօգնության կազմակերպում եւ Արցախից տեղահանվածների ամենօրյա բուժսպասարկում:  Հիմնադրամի միջոցները ծառայել են վերոնշյալ գործընթացների կազմակերպմանը. նշել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ընթացիկ   ծախսերի  նվազեցման եւ ավելացման հիմք է  հադիսացել պարբերաբար իրականացվող կարիքի ճշգրտումը: Արսեն Թորոսյանը վերահաստատել է, որ հավելյալ միջոցների տրամադրման  արդյունքում նախարարությունը կարողացել է ամբողջությամբ կատարել իր առջեւ դրված խնդիրները: Զուգահեռ սպասարկվել են նաեւ ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ պետտպատվերի շահառուները:

Հանձնաժողովականները հաջորդիվ լսել են նաեւ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Արծվիկ Մինասյանը մի քանի ճշտող հարց է ուղղել նախկին պաշտոնյային: Պատգամավորը հետաքրքրվել է,  թե արդյո՞ք Ատոմ Ջանջուղազյանը ներգրավված եղել է   հիմնադրամից միջոցների օգտագործման որոշման կայացման գործում, հաշվետվողականության եւ թափանցիկության ինչպիսի՞ մեխանիզմներ են ներդրվել: Ֆինանսների նախկին նախարարը վերահաստատել է իր ներգրաված լինելու փաստը եւ մանրամասն ներկայացրել ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը, որոնք պետական բյուջե են փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Քննիչ հանձնաժողովը աշխատանքները կշարունակի հունվարի 14-ին: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am